Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Մարդու լյարդն աճել է մկան գլխում

Մարդու լյարդն աճել է մկան գլխում

Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ աճեցրել են մարդու գործող լյարդ` օգտագործելով ցողունային բջիջներ: Լյարդն աճեցվել է մկան գլխում:

Այս ձեռբերումը հետագայում թույլ կտա կրճատել փոխպատվաստման համար դոնորական օրգանների պահանջարկը, գրում է utro.ru-ն` հղում անելով The Japan Daily Press-ին:

Յոկոհամայի համալսարանի մասնագետների խումբն օգտագործել է ցողունային բջիջներ, որոնցից գիտնականներն ստացել են հեպատոցիտների նախահայր բջիջներ:

Այնուհետեւ դրանք փոխպատվաստել են մկների գլխում, քանի որ հենց այդ հատվածում արյան մատակարարումն ամենաինտենսիվն է, ինչն էլ նպաստել է լյարդի աճին:

Չնայած նրան, որ աճեցված օրգանը ընդամենը 5 մմ տրամագիծ ունի, այն ընդունակ է կատարել մարդկային լյարդի բոլոր գործառույթները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ